Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել։ Ավելին` պաշտոնական վիճակագրության տվյալներով` տարեցտարի պակասում են նաեւ ցանքատարածությունները։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել, թե ընթացիկ տարում որքան են կազմում ցանքատարածությունները։ Պարզվեց, սակայն,Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը տեղյակ չէ, թե այս տարի քանի հա ցանքատարածություն է մշակվել։
Պատճառաբանեցին, որ ամփոփվում են տվյալները։ Համաձայնեք, որ սա տարօրինակ է այն դեպքում, երբ նույն նախարարությունից մեզ փոխանցեցին ցորենի, կարտոֆիլի այս տարվա ցանքատարածությունների տվյալները։ Բնականաբար, դրանք զգալի նվազել են` նախորդ տարվա համեմատ։
Այսպես, այս տարի հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմում են 121 հազար 451 հա, որիցցորենի ցանքատարածությունները` 59 հազար 902 հա: Մինչդեռ նախորդ տարի դրանք կազմել են 130 հազար 200 հա, այսինքն` 8749 հա-ով պակասել են: Իսկ, ահա,ցորենի ցանքատարածությունը մեկ տարվա ընթացքում պակասել է 6798 հա-ով: Ստացվում է, որմոտ 7 000 հա-ով ցորեն գյուղացին այս տարի, նախորդ տարվա համեմատ,քիչ է մշակել: Չի բացառվում, որ այս ամենի արդյունքում ցորենի բերքատվությունը եւս կնվազի։
Բայց,մյուսկողմից, արձանագրենք, որվերջին տարիներին Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանից: Այսինքն`մեր սպառվող ցորենի պաշարների մեծ մասը ներկրվում են, ոչ թե արտադրվում:
Իսկ մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանը կարող է ինքնաբավ երկիր դառնալ եւցորենիմեր պահանջարկը բավարարել. հողատարածքների խնդիր չունենք, իսկ գյուղացիներն էլ պատրաստ են մշակել, միայն թե պետության աջակցության պարագայում։
Բացի այս, գյուղացիների համար մեծ խոչընդոտ են ցորեններկրողները, որոնք այն դրսից ձեռք են բերում էժան գնով։
Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեններկրել, ոչ թե ցանել ու հավաքել:
Իսկ էժան գնովցորեններկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ: Եվ ի՞նչ եք կարծում, այս ամենի արդյունքում գյուղացին հող կմշակի՞, ցորեն կցանի՞։ Իհարկե ոչ։
Նշենք նաեւ, որԷկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը նոր է ավարտվել, արդյունքները դեռ ամփոփվում են։
Նույն ցավալի իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում: ԸստԷկոնոմիկայի նախարարության` կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա: Բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա-ով պակասել է:
Ի դեպ, Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2013, 2014 թվականներից: Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Սա էլ իրհերթին դարձել է գնաճի պատճառ։ Օրինակ`«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով`չի բացառվում, որ աշնանը կարտոֆիլի գինը բարձրանա մինչեւ 500 դրամի սահմաններում։
Նախարարությունից տեղեկացրեցին, որ կարտոֆիլի բերքահավաքը որոշ մարզերում դեռ չիսկսվել։
Գյուղացիները կարտոֆիլ սկսել են քիչ մշակել, քանի որունեն իրացման խնդիր։ Ավելին, մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որհող մշակելով ոչ մի օգուտչի ստանում, այլ միայն վնաս է կրում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները եւս պակասել են. եթե անցած տարի դրանք կազմել են 21 հազար 700 հա, ապա այս տարի գյուղացիները մշակում են 20 հազար 553 հա, բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները` 4 288 հա (նախորդ տարի`4600 հա):
Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են՝ այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար։ Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7.4 տոկոս։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով`Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը ուժեղացման կարիք ունի։ «Դանդաղելու խնդիրներ կան։ Մի հոգու վրա դրված է հսկայական բեռ, որը որքան էլ ակտիվ, պրոֆեսիոնալ լինի եւձգտի, չի կարող այդ հսկա բեռըկրել»,- նկատեց մասնագետը։
Մեր զրուցակիցը մեծ ափսոսանքով նշեց, որջրիեւ սերմացուի հարցերը չենլուծվել։ Ապա հիշեցրեց՝ նշելով.«Օրինակ` նախկին տարիներին գյուղացիներին տրամադրում էին ինչ-որ քանակի վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն։ Գյուղատնտեսության նախարարության մասնագետները գնում էին գյուղեր, խորհուրդներ տալիս, փորձում էին հարցեր լուծել։ Հիմա այս տարբեր տիպի մեխանիզմները դժվար են կիրառվում։ Ես չեմ նկատել, որ, օրինակ,սերմով են օգնել կամ խորհրդատվությամբ։ Ջուր չկա, դաշտերը չորանում են։ Կրծող կենդանիների դեմ թունաքիմիկատները չկան, հին են կամ թանկ են»։ Ահա այսպես էլ փորձում են գյուղատնտեսությունը զարգացնել։
Սյունէ Համբարձումյան