«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից տեղեկացնում են, որ կուսակցությունը ներկայացրել է ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ.

«ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվում է ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում ավտոներկրումներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորինս առանց ցնցումների շարունակել հատկապես վերջին ժամանակներում տնտեսության համար զգալի վերելք ապահովող ոլորտի և կից ոլորտների գործունեությունը։

Նախագիծն ընդունվելու դեպքում 2020 թվականի հունվարի 1-ից սպասվող՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոմեքենաների կտրուկ թանկացումները զգալիորեն կմեղմվեն 3-10 տարեկան ավտոմեքենաների մասով»:




Լրահոս