ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուլսարի շահագործումը` 2020 թվականի կեսերից. նոր մանրամասներ վարչապետ-պատգամավորներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երկու ժամից ավելի տեւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեժ քննարկում է տեղիունեցել փակ հանդիպմանը, որի ժամանակ բարձրաձայնվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի` «Սասնա ծռեր»-ի անդամների հետ հանդիպման մասին:

Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականներին մտահոգել է այդ հանդիպումը, իսկ Փաշինյանն էլ հանգստացրել է՝ ասելով, որ նրանք 7 ամիս անընդմեջ խնդրել են իրհետ հանդիպել, եւինքը ի վերջո համաձայնել է։ Վարչապետը թիմակիցներին բացատրել է, որ նախորդ իշխանությունները նպատակ ունեն ռեւանշ անելու, ինչի համար էլ կոնսոլիդացիա է հարկավոր։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Ֆորմատը եղել է հարց ու պատասխան ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթիտեղեկությունների համաձայն` Ամուլսարի հանքի շահագործամը կրկին դեմ են արտահայտվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ մի քանի այլ պատգամավորներ: Ըստմերտեղեկությունների` Ն. Փաշինյանը նշել է, որինքն էլ դեռ հստակ չի կարող ասել` հարցին ինչլուծում էտրվելու, բայց բացատրել է, որ իրավական առումով որեւէ բան չեն կարող անել:

Մեր տեղեկությունների համաձայն` նիստի մեկնարկին ՀՀ վարչապետը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է այն հարցը, թե Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ինչ վերջնական դիրքորոշում ունիիր թիմը: Փաշինյանը նշել է, որ կարող է ներկայացնել այն բոլորտեղեկությունները, որոնքունի հանքի շահագործման մասին,ու հորդորել է պատգամավորներին իրենց մտահոգությունները ներկայացնել ու հարցեր բարձրաձայնել:

Ն. Փաշինյանի խոսքից հետո պատգամավորները ներկայացրել են իերնց մտահոգությունները, որոնք, կարելի է ասել,կրկնություն են եղել, ինչի համար Փաշինյանն ասել է, որ դրանց մասին ինքն արդեն տեղյակ է ու ներկայացրել է իր դիրքորոշումը: Փաշինյանը հավելել է, թե, ըստ փաստաղթղերի, հանքի շահագործումը եթե լինի, ապա լինելու է 2020 թվականի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների` դեռ 8 ամիս հանքը չի շահագործվելու, քանի որ այնտեղ պետք է նախ շինարարական գործընթացներ սկսվեն, այնուհետեւ ստեղծվեն այն պայմանները, որոնք թույլ կտան հանքի շահագործումը:

Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ այդ ժամանակահատվածը կօգտագործեն, որպեսզի հանրության վրդովվումունքը եւս մարի, ինչից հետո արդեն կհետեւեն կազմակերպության աշխատանքին. եթե թույլ տան սխալներ, այդ ժամանակ արդեն իրենք փաստաթղթերով կարգելեն հանքի շահագործումը: Բայց բացատրել է, որ հանքը պետք է շահագործվի, քանի որ իրավաբանորեն այլ ելք չկա, թույլտվությունը վաղուց տրված է, այլապես Հայաստանը պատժամիջոցներ կկրի։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս