2020 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 403 մլն 303 հազար դրամի, 2021 թվականին՝ 410 մլն 960 հազար դրամի եւ 2022 թվականին՝ 417 մլն 41 հազար դրամի ընդհանուր ծախսեր: Տեղեկացանք, որ մրցակցության խրախուսմանն ու զարգացմանն ուղղված նոր կանոնակարգեր կլինեն:
Իսկ, ահա, Կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է 2020-2022 թվականներին անցում կատարել առցանց ծառայությունների համակարգին՝ հրաժարվելով թղթային փաստթղթաշրջանառությունից:
Ընդ որում, կառավարության կողմից հաստատված ռազմավարությամբ նախատեսվում են ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառուցվածքային փոփոխությունների իրականացում, սակայն մանրամասներ ներկայացված չեն:
Միեւնույն ժամանակ, 2020-2022 թվականներին իրականացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրման եւ կադաստրային քարտեզներում տեղ գտած անճշտությունների ուղղման աշխատանքներ:
Եվ այսպես, 2020 թ. հիմնական ծրագրերն իրականացնելու համար կոմիտեին բյուջեով նախատեսվել է 5 մլն 200 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլն 700 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 6 մլն 300 հազար դրամ: