Երեկ Արաբկիրում բերման են ենթարկել ՀԱԿ անդամ Արտաշես Սարդարյանին: Երկու ոստիկան մոտեցել են եւ ասել, որ հրավիրում են ոստիկանության բաժին` զրույցի: Ա. Սարդարյանը հայտարարել է, որ առանց ծանուցագրի ոչ մի տեղ չի գնա: Ոստիկանները սպառնացել են. «Օբյեկտիդ մեջ թմրանյութ կդնենք: Մռթիդ կտանք` տեղդ կնստես»: Հետո հրելով, ձեռքերը ոլորելով` նստեցրել են ավտոմեքենա, տարել ոստիկանություն: Մոտ երկու ժամ համոզել են, որ իշխանությունը լավն է: Հետո էլ թե` մարտի 17-ի միտինգին մի՛ գնա: «Ես գնացել եմ ու գնալու եմ»,-ասել է Ա. Սարդարյանը ու դուրս եկել:
ԷԼԻ ԳՆԱԼՈՒ ԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ