Սեպտեմբերի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային գրադարանում ընթերցանության պատմության վերաբերյալ դասախոսություն կկարդա գրականագետ, արձակագիր, Ազգային գրադարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Սարիբեկյանը: Բանախոսը կանդրադառնա գրքի անցած ճանապարհին, ընթերցանության եղանակներին և սովորություններին, ընթերցանության ժամանակակից ձևերին, էլեկտրոնային գրքին և ընթերցանության պատմության հետ կապված բազմաթիվ այլ հարցերի ու հետաքրքիր մանրամասների:
Այդ օրը Թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում կներկայացվի ընթերցանության պատմությանը վերաբերող գրականություն:

***

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 12-00 «Նոյան Տապան»-ում տեղի կունենա  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության մամուլի ասուլիսը՝  օրակարգում

  • Ներքաղաքական իրավիճակի գնահատականը, Ամուլսարի հարցի շուրջ կուսակցության մոտեցումը և Արցախի հարցում կուսկցության դիրքորուշման հստակեցում։

ԺՀԿ լրատվական ծառայություն

***

Սեպտեմբերի 10-ին,ժամը 12-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ամերիկայի միացյալ նահանգներ: ԱՄՆ հայ համայնքի ազդեցությունը Սպիտակ տան վրա

Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:

***

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

ԹԵՄԱ՝  ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը.  Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարությունը. Ամուլսարի շահագործումը երկրի տնտեսության զարգացման համար ի՞նչ դեր ունի. երկրի տնտեսության զարգացման համար շահագործել, թե՞  չշահագործել Ամուլսարը:

***

Սեպտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Թեմա` ներքին եւ արտաքին քաղաքական զարցագումներ ու դրանցից բխող մարտահրավերներ

***

Սեպտեմբերի 10-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են գործարար, Մոսկվայի աղբահանության ոլորտի փորձառու կառավարիչ Սարգիս Մինասյանը և Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը:

ԹԵՄԱ՝ գործարարն՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի կամ ինչու առանց լուրջ հիմնավորման մերժվեց նրա ներկայացրած բիզնես ծրագիրը:

***

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին՝ «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝  «Ինքնասպանության դեպքերը ՔԿՀ-ներում և բանակում․ պատճառներ» թեմայով։

Բանախոսներն են՝

Ժաննա Ալեքսանյան՝  «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿղեկավար

Ռոբերտ Ռևազյան՝ փաստաբան, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ

Վահե Հարությունյան՝ ՄԻՊ աշխատակազմիԽոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ

Հայարփի Սարգսյան՝ փաստաբան

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է:




Լրահոս