Սեպտեմբերի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ինչպիսի հանրային տրամադրություններ են ձևավորվում ԶԼՄ-ներում և համացանցերում մասնավորապես Ամուլ սարի շահագործման, Ստամբուլյան կոնվենցայի հնարավոր վավերացման և օրակարգային այլ հիմնախնդիրների և զարգացումների վերաբերյալ:

***

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողովին, որը կկայանա սեպտեմբերի 20-22-ը: ԹԵՄԱ- Ինչ է ներառված «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխություն-փառատոնի օրակարգում: Բանախոսներ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան:

***

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Մեկ առողջություն կոալիցիայի առաջնորդ /ՍԱՊԾ առաջին պետ / Գրիգոր Գրիգորյանը և նույն կոալիցիայի համահիմնադիր, բնապահպան Սիլվա Ադամյանը:

ԹԵՄԱ՝ Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությունը. Ամուլսարի հնարավոր շահագործման դեպքում սպառնացող բնապահպանական և առողջապահական խնդիրները, ռիսկերն ու հետևանքները:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 12-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Թեմա՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան: Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններ




Լրահոս