ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը: Այս մասին Փաշինյանը հայտնեց ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, և վերջին տվյալի համաձայն այդ թիվը հուլիսի 31-ի տվյալով հասնում է մոտ 604 հազարի: Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է 63 հազարով: 2018թ. սեպտեմբերին՝ մայիսի համեմատ այդ աճը 32 հազար աշխատող էր: Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են Պետական եկամուտների կոմիտեին»,- ասաց Փաշինյանը: