
Հաջորդ շաբաթ խորհրդարանում տեղի կունենա քննարկում, որը կազմակերպվելու է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում եւ ներկա կլինի նաեւ փորձագետ արտերկրից: Նշենք, որ այս օրերին Ազգային ժողովում ձեւավորված խումբը, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխությունների աշխատանքներով, ակտիվորեն գործում է: Ընդ որում` հիմնական անդամներ աշխատանքային խումբը կունենա, սակայն բոլոր պատգամավորներն էլ կարող են մասնակցել քննարկումներին, եւ ոչ միայն խորհրդարանում ներկայացված ուժերը:
Մասնավորապես, բոլոր շահագրգիռ ներկայացուցիչները կարող են հեռակա կարգով առաջարկություններ ներկայացնել խորհրդարանին՝ այդ օրենքներում փոփոխությունների վերաբերյալ: Բացի այդ, ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքների մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաեւ մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, եւ քննարկումներ կլինեն թե՛ նրանց, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ: