Սեպտեմբերի 13-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:
Ժամը 12:00՝ ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեա հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Ադրբեջանի, այսպես կոչված, ուդինա-ալբանական համայնքի՝ Ախթամար կղզու սբ. Խաչ եկեղեցու պատկանելության վերաբերյալ կատարած սադրիչ հայտարարության շուրջ: Ովքեր են կանգնած սադրանքի թիկունքում և ինչ նպատակներ է հետապնդում այն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժ. 16.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված «Եվրասիական թվային հարթակներ» միջազգային մրցույթի կիսաեզրափակչի արդյուքներին:
«Եվրասիական թվային հարթակներ միջազգային մրցույթ» թեմայով ասուլիսին կմասնակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրեն Խաժակ Կարայանը:
Այս տարի Եվրասիական թվային հարթակներ մրցույթը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անց է կացնում երկրորդ անգամ: Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերին՝ «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում:
***
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների եւ մարտահրավերների մասին:
****
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկության ենթատեքստի եւ այս անչությամբ Իրանի արձագանքի մասին: Բանախոսը կանդրադառնա նաեւ Ամուլսարի ռազմական վտանգներին եւ Նախիջեւանում անցկացվող զորավարժություններին:
****
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությունը. Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները. Ամուլսարի շահագործումն ու սպասվող ռիսկերը: