2013 թվականի դեկտեմբերի 29-ին ցնցվեց ողջ սպորտային աշխարհը. դահուկասահքի ժամանակ գանգուղեղային լուրջ վնասվածքի պատճառով հոսպիտալացվել էր աշխարհի լավագույն ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը:
Տարիներ շարունակ բժիշկները ոչ մի հույս չէին տալիս եւ նշում էին, որ լեգենդար սպորտսմենը այլեւս երբեք չի կարող դուրս գալ կոմայից եւ վերադառնալ բնականոն կյանքի:
Այդ ամենին հավատալ էլ անգամ չէր կարող ոչոք, սակայն կյանքում հրաշքներ կատարվում են, եւ այդ հրաշքներից մեկն էլ տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 11-ին. 6 տարի կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության է եկել Միխայել Շումախերը: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, այն կլինիկայում, որտեղ գտնվել է «Ֆորմուլա 1»-ի 7-ակի չեմպիոնը, ամեն ինչ արել են, որոչոք չիմանա սպորտսմենի գիտակցության գալու մասին, սակայն, այնուամենայնիվ, եղել է ինֆորմացիայի արտահոսք:
Միխայել Շումախերի ընտանիքը վերջինիս վերականգնման համար տարեկան ծախսում է 6մլն եվրո: Այս տարիների ընթացքում նրա բուժմամբ զբաղվել են աշխարհի լավագույն բժիշկները, սակայն մինչ 2019 թվականի սեպտեմբերի 11-ը դրական քայլեր չէր նկատվում նրա առողջացման մեջ:
Այս տարիների ընթացքում լեգենդար մարզիկի քաշը նվազել է` հասնելով մինչեւ 45 կգ-ի, իսկ հասակը 174 սմ-ից նվազել է մինչեւ 160սմ-ի:
Այս փաստերը ոչ մի կերպչէր կարող խոսել նրա մասին, որ մարզիկը մի օր կարթնանա, սակայն դրան հավատաց նրա ընտանիքը եւ չխնայեց ոչինչ: Այդ հրաշքին հավատաց նաեւ «սառնասիրտ» գերմանացին, իսկ կյանքը եւս մեկ անգամ ապացուցեց՝ անհնարինոչինչ չկա, կան միայն «անհնարին» բառը անդադար կրկնողներ:
Նրա բուժմամբ զբաղվում է հայտնի պրոֆեսորՖիլիպՄենշեն, իսկ Միխայելի` գիտակցության գալու մասին լուրը հայտնել է կլինիկայի բուժքույրներից մեկը. «Նրան բերել են իմ հերթապահության ժամանակ. հավաստիացնում եմ բոլորիդ` նա գիտակցության էր եկել, եւ այդ ամենը տեսել եմ իմ սեփական աչքերով»,- ասել է բուժքույրը:
Ավելի վաղ` սեպտեմբերի 9-ին, Շումախերը տեղափոխվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկը ցողունային բջիջների փոխպատվաստում իրականացնելու նպատակով:
Ինչպեսցույցտվեց ժամանակը, այդ վիրահատությունը անցել է շատ բարեհաջող, ու Միխայելը վիրահատությունից ընդամենը 2 օր անց գիտակցության նշաններ է ցույցտվել:
5 տարի առաջ, երբ բժիշկներըխոսեցին Շումախերի առողջական վիճակի մասին, նշեցին, որ այլեւս չի կարելի սպասել դրական տեղաշարժի, սակայն ՖիլիպՄենշենդարձավ այն բժիշկը, ով կարողացավ անել անհնարինը՝ ցողունային բջիջների գերարդյունավետ վիրահատություն, իսկ, ահա, գերկամային Շումախերը պայքարեց եւ կարողացավ հաղթել իր կյանքի ամենակարեւոր ավտոարշավում: Առայժմ լեգենդի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չկան, սակայն այն փաստը, որ նա ժամանակ հետո կարող է վերականգնվել, կասկածի տակ դնել չի կարող ոչոք:
2013 թվականի դեկտեմբերի 29-ից անցել է 6 տարի, սակայն մարզաշխարհը գեթ մեկ վայրկյան անգամ չի մոռացել անձնվիրաբար սպորտին «ծառայած» մարտիկին: Սարսափելի պատահարից ամիսներ անց Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաշ Պոդոլսկին նշե լէր, որ եթե իրեն բախտ վիճակվի հաղթել Աշխարհի առաջնությունում, նա այդ հաղթանակը կնվիրի Շումախերին: Այդպես էլ եղավ. Գերմանիան հաղթեց, իսկ Պոդոլսկին չմոռացավ տված խոստումը:
Այս 6 տարիների ընթացքում մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները ամեն կերպ փորձել են աջակցել լեգենդին, եղել են շատ միջոցառումներ, որոնք կազմակերպվել են հենց նրա պատվին: Այդպիսի միջոցառումներից մեկին էլ մասնակցել է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
«Նա մեծագույն վարորդն է, որ երբեւէ տեսել է սպորտը»,- ահա այսպես են բնութագրում Շումախերին. Նա կրկին մեզ հետ է՝ տարիներ տեւած ավտոարշավից հաղթանակով վերադարձած հսկան:
Էդմոն Մարտիրոյան