
Այսօր Ազգային ժողովում կայանալու է 2016թ.Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննիչ հանձնաժողովի նիստերը եւ դրանից հետո հնարավոր հետեւանքները լուրջ մտահոգություններ է առաջացրել ՊՆ-ում, ու շատ պաշտոնատար անձինք խառնվել են իրար:
ՊՆ-ում արդեն իսկ խոսակցություններ կան, որ քննիչ հանձնաժողովի կողմից հնարավոր բացահայտումների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: