Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետի տեղակալ Դիեդերիկ Պալմանը։

Կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և քննարկել են հետագա քայլերը՝ ուղղված Համաձայնագրի լիարժեք իրագործման և արդյունավետության առավել բարձրացմանը։ Նրանք նաև քննարկել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև բարձրացրել են Համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններից/վիզաների կենտրոններից մուտքի արտոնագրերի համար դիմելու և ստանալու գործընթացում առկա դժվարությունները:

Ներկայացվել են համապատասխան ոլորտներում արձանագրված վերջին դրական փոփոխությունները և միտումները։

Ընդգծվել է փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անկանոն միգրացիայի դեմ պայքարին և պատեհ ժամանակին Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի դիտարկմանը։




Լրահոս