Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։

Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։

Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը:




Լրահոս