Հովհաննես Իգիթյանին կփոխարինե՞ն այլ պատգամավորով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը: Մեր տեղեկություններով` դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, եւ դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:

Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, եւ Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակցությունները կրկին ակտուալ են դարձել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ հարցով մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Իգիթյանից, սակայն նա այդ պահին չցանկացավ մեկնաբանություն տալ իր հնարավոր փոփոխության վերաբերյալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս