Հայ գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ մշակույթի նախարարի նախկին խորհրդական, կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը, գրառում է կատարել սոցցանցի իր էջում:
ԱԺ-ի իմ ընկերներին, բարեկամներին, ծանոթներին ու անծանոթներին, ԱԺ-ի իմ ՖԲ ընկերներին հարցադրում եմ ուղղում: Հույս ունեմ, քանի որ հարցադրումս դարակազմիկ չէ, աշխարհաքաղաքական չէ և Ամուլսարի մասին չէ` պատասխան ստանալ: Կարող եք անձնական գրությամբ պատասխանել, կամ հեռախոսազանգով. և այսպես` օրերս ՀՀ ԱԺ-ը` դուք ընդունեցիք ՏԱՐԻՔԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈւԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԸՆԴՈւՆԵԼՆ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ:
Ինչպես գիտեք, ՀՀ-ում Քոչարյանի “լուսեղեն” օրերից գործում է 65-ը լրանալու օրվանից մարդկանց “պետական” աշխատանքից իսպառ ազատելու օրենքը: Այս երկուսի միջև հակասություն չե”ք տեսնում տիկնայք և պարոնայք և արդյոք ինչու է ՀՀ կառավարության ողջ ենթակառուցվածքով մեկ ներքին կարգով մոլեգնում այդ մարդկանց հեռացնելու հրահանգը, ինչու են մարդկանց ստիպում, որ իրենց ենթականերին ազատեն, ինչու են մարդկանց ստիպում դիմում գրել:
Եվ առհասարակ, կիսագրագետ ու տգետ առանձնյակներով հարուստ մեր հանրությունն ԻՐՈ”Ք նման շքեղության ու շռայլության իրավունք ունի ասենք` մասնագետ, գիտակ, բանիմաց մարդկանց դեպքում, թե” տրենդը տգիտության չափաձող դնելն է` ինչպես որ Քոչարյանն ըստ երևույթին ուզում էր և սահմանեց: Մենք էլ դե “օրենքի տառին համապատասխան” շարունակում ենք:
Խնդրում եմ տարածել: