Տհաճ անակնկալներ․ գազի գնի հնարավոր բարձրացումն ու Պուտինի այցը․ ինչ սպասել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է` այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եւ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, այնուամենայնիվ, այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ: Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է: Այս առիթով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. ««Գազի գնի հարցը միշտ էլ քննարկում ենք, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո »»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս