ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ում ուսումնասիրությունը շարունակվում է. ոչնչացված նյութերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ տված ասուլիսին հայտարարել էր, որ նախկին իշխանությունները հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, եւ այժմ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է ընթանում:

Անցել է 4 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց` արդյոք ծառայողական քննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` կատարվածին ընթացք տալու համար, թե ԱԱԾ-ում դեռեւս ծառայողական քննությունը շարունակվում է: Ի պատասխան` Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ծառայողական ուսումնասիրության ծավալները բավականին շատ են, եւ այդ հանգամանքով պայմանավորված` ԱԱԾ-ում ծառայողական ուսումնասիրությունը շարունակվում է:

Ասել է թե` ԱԱԾ-ում դեռեւս ոչնչացման առնչությամբ որեւէ բան չեն հայտնաբերել եւ դեռ ուսումնասիրում են, թե ԱԱԾ-ից ինչպես են նյութերը ոչնչացվել, անհետացել կամ թաքցվել:




Լրահոս