ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքա՞ն է Հայաստանը պարտք արտաքին աշխարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքն իսկապես նվազել է. այս տարվա հուլիսի վերջի դրությամբ այն կազմել է 5 մլրդ 414 մլն դոլար։ Անցած տարվա մայիսին արտաքին պարտքը 5 մլրդ 494 մլն դոլար էր։

Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո արտաքին պարտքը նվազել է 80 մլն դոլարով, բայց դա տեղի է ունեցել բացառապես Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման հաշվին։ ԿԲ պարտքն այդ ընթացքում նվազել է 83 մլն դոլարով` 596 միլիոնից հասնելով 513 մլն դոլարի։




Լրահոս