
«Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումները նոր թափ են հավաքում: Մասնավորապես, վաղը «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում կանցկացվի «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով քննարկում: Այն անցկացվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ եւ նվիրված կլինի «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմային:
Այն նպատակ ունի ստեղծել շահառուների կարծիքների հավաքագրման լրացուցիչ հարթակ: