Այստեղ հաշվարկված գործընթաց է տեղի ունեցել. չենք կարող ասել, որ այս երկու օրվա ընթացքում նրանց հարաբերություններն այնքան լարվեցին, որ նա հրաժարականի դիմում ներկայացրեց: Անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժականին այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեմն Բադալյանը:
«Արթուր Վանեցյանի հայտարարությունը շատ ընդգծված և մեսսիջներով դիմացինի գործունեությունը զրոյացնող հայտարարություն էր: Ո՞ւմ կարող էր սթափեցնել, իհարկե, իր գերադասին պետք է սթափեցներ, այսինքն՝ ընդգծված քաղաքական տեքստ էր»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան