Իշխանությունները Հրայր Թովմասյանի դեմ երկու կարգապահական գործ են գտել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները ծրագրել են Ազգային Ժողովի առաջիկա՝ հոկտեմբերի 1-ի քառօրյա նիստում ներառել Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Այս հարցը քննարկվել է նաեւ երեկ կայացած ՔՊ վարչության նիստում, եւ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արագացնել ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը: Ըստ մեր տեղեկությունների`երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իրար գլխիեն հավաքվել` հասկանալու,թե ինչ հիմքեր կարող են գտնել, որ ներկայացնեն ԱԺ ամբիոնից:

Ու ինչպես մենք տեղեկացրել էինք, իմքայլականները կենտրոնացել են Հրայր Թովմասյանի կարգապահական վարքագծի վրա: Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել: Կոմպրոմատների զինանոցում է նաեւ Հրայր Թովմասյան-Արամ Օրբելյան քավոր-սանիկական կապը, ինչը, ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել»:

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս