Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանող Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի (Elias Bou Saab) Էլիաս Բու Սաաբին (Elias Bou Saab) համատեղ բրիֆինգը:
Բրիֆինգին կարող են մասնակցել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածք սեպտեմբերի 20-ին` ժամը 10.20-ից 10.45-ը:
***
Սեպտեմբերի 20-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի ասուլիսը։ Գրիգորյանը կներկայացնի կենսաբանական անվտանգության ոլորտում առկա թերացումները, դրանց հնարավոր պատճառներն ու հետևանքները:
Սույն տարվա ապրիլի սկզբին, «Մեկ Առողջություն» կոալիցիան Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հանրությանը տեղեկացրեց ՀՀ կենսաբանական անվտանգության անբավարար մակարդակի մասին, հորդորելով պատկան մարմիններին շտապ միջոցներ ձեռնարկել առկա ռիսկերը մեղմելու և բնակչության պատշաճ կենսբանական անվտանգության մակարդակը ապահովվելու ուղղությամբ:
Հիմնվելով հասանելի տեղեկատվության և հետազոտությունների վերլուծության արդյունքների վրա, «Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ ՀՀ-ն շարունակում է ահագնանալ կենսաբանական ռիսկերով պայմանավորված վտանգը մարդու առողջության համար:
***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
ԹԵՄԱ՝ Սեպտեմբերի 29-ին թվով 19 համայնքում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ հերթական ու արտահերթ. Տեղական ինքնակառավարման ռեֆորմներ:
***
Սեպտեմբերի 20-ին ժամը 17։30-ին, ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը կայցելի ‹‹Սուրբ Աստվածամայր›› բժշկական կենտրոն և կտեսակցի Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2․5-ամյա Արվին Վիքսոմին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք բժշկական կենտրոնում լինել մինչև ժամը 17։20-ը։