ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ էին պահանջում սեւազգեստ մայրերը, և ով է լծված նման ակցիաների կազմակերպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մինչ կառավարության շենքում ընթանում էր հերթական նիստը, դրսում` շենքի առջեւ, հավաքվեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերը` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները պահանջում էին կառավարության նիստում որոշում կայացնել եւ բոլոր զոհվածներին 30 մլն դրամ հատկացնել, ինչպես եղավ մարտի 1-ին զոհված ընտանիքների փոխհատուցման օրինագծի հաստատման դեպքում: Իհարկե, գուցե սեւագեստ մայրերի դժգոհությունը տեղին է արդարության ու հավասարության տեսանկյունից, բայց երեկվա ագրեսիվ իրադարձությունների մեջ մի քանի անհասկանալի տարրեր կային:

Նախ` ո՞վ էր ակցիայի կազմակերպիչն ու գլխավոր դերակատարը. նա ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն է, մարդ, որը համացանցի որոնողական համակարգում նույնացվում է ընտրակեղծարարություն բառի հետ, մարդ, որ սպասարկում էր ՀՀԿ ռեժիմին, մարդ, որը Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրերին արդեն հրաժարվում էր խոսել իր երբեմնի սիրելի գեներալի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն երկար ժամանակ է, ինչ Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը:




Լրահոս