Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը այսօր ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, որի մեջ շրջանառվում էր նաեւ նրա մասնակցության հարցը։
Սակայն Տրդատ Սարգսյանը ArmLur.am-ին հայտնեց, թե հավաստող հանգամանքներ կան, որ ինքը չի մասնակցել միջադեպին, քանի որ կան նաև տեսախցիկներ՝ իր տան դիմաց, որոնք կապացուցեն՝ երբ է տանը եղել։ Նրա խոսքով, օգնականի մասնակցությամբ միջադեպի ժամանակ ինքը տանն է եղել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: