![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/6f2cb37df68d04889fcf395704ba8175.jpg)
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի անձնակազմը բնակարններ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանների բանալիները հանձնել է Սվերդլովի շրջանի ղեկավար ՌԴ Եվգենի Կույբիշևը: Նա, մասնավորապես, նշել է, որ անձնակազմի 7 անդամների համար 1 սենյականոց բնակարանները օգնել են ձեռք բերել տեղի գործարարները:
Բնակարանները գտնվում են Եկատերինբուրգ քաղաքի նորակառույց շենքերից մեկում՝ նույն մուտքի տարբեր հարկերում: Բնակարանները արդեն վերանորոգված են և կահավորված, նշում է աղբյուրը: