Դոմինիկյան Հանրապետությունում վթարային վայրէջք կատարած ռուսական ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենբուրգի ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող Boeing-777  ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ինքնաթիռը վայրէջք կատարելուց առաջ մոտ 2 ժամ պտույտ է կատարել օդում: Խափանվել է ինքնաթիռի շարժիչը, որից հետո հրդեհվել են շասսիները:

Ինքնաթիռում ծուխ է տարածվել, խուճապ է սկսվել:

Դեպքի արդյունքում տուժածներ չկան: Ինքնաթիռում 351 ուղևոր և անձնակազմի 20 անդամ է գտնվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս