Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ:
Տեսակամուրջի թեման է. «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության անցկացմանը պատրաստվածությունը»:
Կխոսվի Արևելաեվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում հոկտեմբերի 8-ից 29 կայանալիք «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ ռազմավարական զորավարժության առանձնահատկությունների մասին:
***
Սեպտեմբերի 24-ին` ժամը 13.00-ին` Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա ասուլիս: Թեմա` «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնին ընդառաջ: Բանախոս` «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան:
***
Հարգելի գործընկերներ,
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00 Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում (Ամիրյան 4/7) տեղի կունենա ասուլիս՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Անհայտ էջեր» համերգի վերաբերյալ:
Բանախոս՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ առաջին անգամ կհնչեն Կոմիտասի վոկալ տեղծագործությունները` գրված Գերմանիայում, որոնք երբեևէ չեն ներկայացվել ունկնդրին:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու մամուլի ասուլիսը:
***
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նա կկատարի Պրոկոֆևի և Չայկովսկու ստեղծագործություններից: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
հետևանքներ կունենա ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումը: Դրական և բավարար կողմեր
Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով։
Բանախոսներ՝
Հերիքնազ Տիգրանյան՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ
Էդմոն Մարուքյան՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Միքայել Մելքումյան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
Լուսինե Վասիլյան՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար
Մարիամ Բարսեղյան՝ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր
***
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Օրբելի» վերլուծական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի անվտանգությունը. հնարավոր պատերզմի վերսկսման ռիսկերը: