ՀԱԿ-ի Լոռու մարզային կառույցի ներկայացուցիչները Աշոտ Մանուկյանի ղեկավարությամբ մարտի 14-ին Վանաձորում ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն մարտի 13-ին Երեւանում ձերբակալված բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի: Ցուցարարները (մոտ 30 հոգի) հավաքվեցին նախ Հայքի հրապարակում` Սամսոն Խաչատրյանին անհապաղ ազատ արձակելու կոչերով, ապա շարժվեցին դեպի Լոռու մարզի դատախազություն: Այստեղ նրանք հանդիպեցին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, որը, լսելով ցուցարարների պահանջը, խոստացավ այն տեղ հասցնել:
ՀԱՆՈՒՆ ՍԱՄՍՈՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ