Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի, պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։
Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները սոցիալապես անապահով անձանց միանվագ օգնություն տրամադրելու պատրվակով կազմել են գումարների դուրս գրման կարգադրություններ և գումարի ստացման ցուցակներում քաղաքացիների փոխարեն ստորագրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր չափի գումարներ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության։