ՀԱՐՑ. ՀՀ մշտական բնակության ժամանող անձի անձնական ավտոմեքենան առանց մաքսատուրքի վճարման ՀՀ ներմուծելու համար ավտոմեքենայի համար ի՞նչ պահանջներ են սահմանվում:
Գեւորգ Հունանյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը` վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ, առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան Հայաստանի Հանրապետությունում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կամ նրա հանձնարարությամբ եւ անունից հանդես եկող մաքսային ներկայացուցչի կողմից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: