ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նաիրի» համահայկական հիմնադրամը հրավիրում է «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «Նաիրի» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ հրավիրում է Ձեզ «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությանը։

Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի թեկնածուներ՝

1. Երևանի պարարվեստի պետական քոլեջ

2. Վաստակավոր կոլեկտիվ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ

3. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ

4. Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ

5. Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ

6. Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ

7. ՀՀ Զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պետական պարային անսամբլ

8. Արցախի պարի պետական անսամբլ

9. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոն

10․ Հայ պարարվեստի երախտավոր Արտաշես Կարապետյան




Լրահոս