«Խորհրդարանի ամենաները» շարքից առաջինը ամենահարուստ պատգամավորների մասին է, որտեղ 4 ԲՀԿ-ական են և մեկ պատգամավոր «Իմ քայլից»։
Ամենահարուստ պատգամավորների շարքը գլխավորում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում դրամական միջոցները կազմում են 99 մլրդ դրամ։
Հաջորդ՝ ամենահարուստ պատգամավորը նախկին դեսպան Աբրահամ Մանուկյանի որդին է՝ ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանն է, ով հայտարարագրել է 979 մլն դրամ։ Նշենք, որ Մանուկյանը խորհրդարանում է 2018 թվականից։
Երրորդ տեղում կրկին ԲՀԿ-ակն է՝ Էդուարդ Բաբայանը։ Վերջինիս եկամուտները կազմում են շուրջ 358 մլն դրամ։ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է, 2018 թվականից՝ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
294 մլն դրամ է հայտարարագրել ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը, ով նույնպես «նորաթուխ» պատգամավոր է։
Ցանկը եզրափակում է «Իմ քայլը» պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ում դրամական միջոցները կազմում են 214 մլն դրամ։