![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/IMG_1163.jpg)
Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:
Սահմանված ժամկետում կազմակերպվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը: