Համատեղ նիստ` Ազգային ժողովում. ինչ են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում պետք է սկսվեր 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկումը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարության խնդրանքով այն հետաձգվել է մինչեւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստ: Արդեն նախնական քննարկումներից հետո բյուջեի կատարողականի քննարկումները տեղի են ունենալու նաեւ մշտական հանձնաժողովների միասնական նիստերում:

Իսկ մինչ այդ էլ տեղեկացանք, որ հոկտեմբերի 17-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովները որոշել են համատեղ նիստ անցկացնել, որի ժամանակ կքննարկեն ՀՀ hաշվեքննիչ պալատի երկու ուսումնասիրությունները:

Տեղեկացանք, որ մեկը վերաբերում է «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքներին», իսկ մյուսը` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեիկողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ արդյունքներին:




Լրահոս