Ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել, բայց հաղթեցինք․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո գրեցինք, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է կրակել եւ այլն: «Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում… Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան եւ ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:
Նշենք, որ Հ. Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ: Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը` որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով: Բացի այդ` նաեւ մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով` ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն` Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, եւ կալանավորումը անխուսափելի էր…

Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է:
Հիշեցնենք` 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին` ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ: Ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ եւ այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն բերման ենթարկելու: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը եւ Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց»:




Լրահոս