Կալանավորումների նոր ալիք. ովքե՞ր են թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 1»-ի անջատված մասով ընթացող քննություններով, ինչպես նաեւ այլ քրեական գործերով իրավապահ մարմինները կալանավորումների նոր ալիք են սկսելու:

Առաջին ակորդը արդեն տրված է: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ՀՀ ՊՆեւ ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմիցիրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել:

Նկատենք, որՎիգեն Սարգսյանը այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, եւ հետաքրքիր է, թե նախաքննական մարմինը ինչպես է նրան հարցաքննելու:

Այսքանով մեղադրանքների շարքը չիավարտվում: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննական մարմինը մանրամասն ներկայացրել է, թե ինչ են արել նախկին պաշտոնատար անձինք: Մասնավորապես, նախաքննական մարմինը անդրադարձել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանին, որին, ի դեպ, սպանեցին 2009 թվականին, եւ մին չօրս բացահայտված չէ, թե ում էր ձեռնտու նրա մահը:

Նախաքննական մարմինը Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով նաեւ նշել էր հետեւյալ պաշտոնյաների անունները` ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյան,որն ինքնասպան եղավ սեպտեմբերի 24-ին, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյան, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյան, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյան եւ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյան, Երեւան քաղաքի վարչության պետՆերսես Նազարյան, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյան, «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան եւ այլք: Դատելով իրավիճակից` վերոնշյալ անձանց պատասխանատվության կանչելու գործընթացը սարերի հետեում չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս