ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն միայն չորս քաղաքներում` Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ եւ Մեղրի:
Եվ բացի այդ, այդ սրահներ մուտք գործելիս անպայման պետք է ստուգվի նրանց` օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը: