Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: Ավելի քան մեկ շաբաթ է` այստեղ հերթերի ծայրը չի երեւում: Արտահանման մթերքը փչանում է բեռնատարներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասել է. «Լարսը բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժվում: Ինչ-որ մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են նայում, ստուգում: Նախկինում էլ էին նայում, բայց այդքան շատ չէին մանրանում»:

Քաղաքական, թե տնտեսական է հարցը, արտահանողներին քիչ է հետաքրքրում. մթերքը, միրգը փչացավ, փակուղու առաջ կկանգնեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է նաեւ, որ շինարարությունում կիրառվող, ՌԴ-ից ներկրվող փայտն էլ 20 հազ. դրամով թանկացել է: Դրանք տեղափոխող բեռնատարներն էլ Վերին Լարսի անցակետում կանգնած են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս