Կառավարությունը ձեռնարկել է. ինչու են մերժվում ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր իշխանությունները եւս որդեգրել են այն գործելաոճը, երբ մերժում են ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները` մեկնաբանելով, թե իրենք եւս ցանկություն ունեն այդպիսի փոփոխությունների առաջարկ անել կամ էլ ասում են՝ արդեն կա այդ առաջարկը: Նման մի օրինակ է նաեւ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում էր «Կրթության մասին» օրենքով սահմանել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանվի 20 հազար դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30 հազար դրամ:

Սակայն որոշում է կայացվել հարցի քննարկումը հետաձգել երկու ամսով, իսկ կառավարության կողմից էլ որպես հիմնավորում ներկայացվել է, թե Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել եւ շրջանառում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել արմատական փոփոխություններ՝ կապված բուհերի ուսանողներին հատկացվող ֆինանսական աջակցության նոր սկզբունքների եւ մոտեցումների ներդրման հետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս