Այսօր Սրտի համաշխարհային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսած 2000 թվականից` յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի 29-ին, նշվում է Սրտի համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են:

Սրտի համաշխարհային օրը նշելու հիմնական նպատակն է հասարակությանը իրազեկել սիրտ-անոթային հիվանդությունների մասին:

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:




Լրահոս