«Գանձասար – Կապանը» առաջնությունում տարավ առաջին հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար – Կապան» – «Երեւան» հանդիպումը:

Խաղն ավարտվեց տանտերերի 2:0 հաշվով հաղթանակով: Հանդիպման 20-րդ րոպեին կապանյան թիմից խաղի հաշիվը բացեց Աշոտ Ադամյանը, իսկ 54-րդ րոպեին վերջնական հաշիվն ամրագրեց Գեղամ Հարությունյանը:

Աշոտ Բարսեղյանի տղաները այս առաջնությունում տանելով առաջին հաղթանակը վաստակեցին 7 միավոր եւ հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում: «Երեւանը» նորանշանակ գլխավոր մարզիչ Վլադ Գոիանի գլխավորությամբ կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: Թիմը իր ակտիվում գրանցած միավոր չունի եւ զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս