«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը եւ ԱԳՆ-ն այս օրերին ակտիվորեն պատրաստվում են ԵԱՏՄ նիստին եւ Վլադիմիր Պուտինի այցին, որը կայանալու է հոկտեմբերի 1-ին։ Պուտինի արարողակարգի եւ անվտանգության աշխատակիցները՝ «պերեդավոյը», ինչպես ընդունված է ասել, արդեն եկել է Հայաստան, «տեղանքն ուսումնասիրել են», հանդիպել են ԱԳՆ աշխատակիցների հետ, կարգավորել անվտանգության եւ արարողակարգային հարցերը, որ ՌԴ նախագահի այցն անցնի առանց միջադեպերի, եւ նրա անվտանգությունը պատշաճ ապահովված լինի։
Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ անգամ Երեւանի դիտահորերն էին զոդել, որ հանկարծ դիվերսիա չիրականացվի։ Այս անգամ ինչո՞ւ չեն զոդում՝ հարցրինք, սակայն պատասխան չստացանք, միայն նշեցին՝ ակտիվ գործընթացի մեջ են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։