«BMW 316 I», մեկուկես միլիոն դրամ, 4000 դոլար ու եկամուտներ՝ գոյացած վարկերից ու աշխատավարձից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում էԱրդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Մհեր Անտոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից՝ Մհեր Անտոնյանը հայտարարագրել է «BMW 316 I» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 500 000 ՀՀ դրամ և 4000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 4 540 799 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 1 240 799 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնում էլ նշված է 3 300 000 ՀՀ դրամ եկամտի մասին:

Մհեր Անտոնյանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ. օգոստոսին: Մինչ այս՝ 2017-2019թթ., եղել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս