ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռներեցը նույն հասցեում միաժամանակ իրականացնում է տեխնիկական սպասարկում (արտոնագրային վճարով հարկվող) եւ ավտոպահեստամասերի վաճառք (շրջանառության հարկով հարկվող), ապա այս դեպքում 1 ՀԴՄ կարո՞ղ է օգտագործել:
Մովսես Կիրակոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ընդ որում, միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում oրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: