Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
ԹԵՄԱ՝ ՍԴ հաստատել է, որ Վահե Գրիգորյանը պաշտոնն ստանալուց ի վեր չի մասնակցել նիստերին՝ չկատարելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ. նշյալ խնդիրների իրավական եւ քաղաքական դրդապատճառները, սահմանադրական եւ հակասահմանադրական հիմքերը:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը և բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Վահան Մաթևոսյանը:
Թեման՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակ, հավանական պատճառները և հետևանքները:
***
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Նոր Հայաստանին սպասելիս» թեմայով։
Բանախոսներն են՝
Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ
Անդրանիկ Գրիգորյան՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
***
«2019 թվականի ընթացքում Հայաստանի դեմ իրականացված կիբերhարձակումների հիմնական պատկերը»
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «2019 թվականի ընթացքում Հայաստանի դեմ իրականացված կիբերhարձակումների հիմնական պատկերը» թեմայով։
Բանախոսներն են՝
Արթուր Պապյան` CiviCERT-AM թիմի անդամ
Սամվել Մարտիրոսյան` CiviCERT-AM թիմի անդամ
Անդրանիկ Վարդանյան` CiviCERT-AM թիմի անդամ