Այսօր ` սեպտեմբերի 29-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչե» – «Ռոմա» հանդիպումը:
Այս խաղից առաջ «Լեչեն» վաստակած 6 միավորով 13-րդն է, իսկ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» 8 միավորով 7-րդն է:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան արդեն ներկայացրել է թիմի հայտացուցակը, որտեղ տեղ է գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Հիմա փորձենք հասկանալ թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգան «Գայկորը»:
«Ռոմայի» մեկնարկային կազմը ըստ armlur.am -ի:
4-2-3-1
ԴԱՐՊԱԱԱՊԱՀ` Պաու Լոպես
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ` Ալեքսանդր Կոլառով, Քրիս Սմոլինգ, Ֆեդերիկո Ֆասիո, Ալեսսանդրո Ֆլորենսի
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ ` Բրայան Կրիստանտե, Ջորդան Վերետու,
ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ` ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Լորենսո Պելեգրինի, Ջասթին Կլյուվերտ
ԱՌԱՋ ՔԱՇՎԱԾ ՀԱՐՁԱԿՎՈՂ` Էդին Ջեկո:
Էդմոն Մարտիրոսյան