ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սինգապուրի հետ կնքած համաձայնագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարի ՀՀ և Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպելու հնարավորություն են ունեցել, ինչը գերազանց դաշտ է ստեղծել պատմական հարաբերություններ ունեցող մեր ժողովուրդների միջև՝ տարաբնույթ փոխանակումների և փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար։Մեծապես շահագրգռված ենք խորացնել Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները, այդ նպատակով անում ենք անհրաժեշտ քայլեր, որի համար առկա են պահանջվող նախադրյալները։ Հայաստանն ու Սինգապուրն ունեն հետաքրքիր ընդհանրություններ՝ մեր երկրները հարուստ չեն բնական ռեսուրսներով և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա։

Կրթությունը, գիտելիքը, նորարարությունը, աշխատասիրությունն ու լավատեսությունը մեր պետությունների զարգացման գրավականն ու շարժիչ ուժն են»,- Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ ներկայացնում ենք երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 29. September 2019




Լրահոս