Մաչիդան նման էր ձիու․ Գեղարդ Մուսասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին մեկնաբանել է բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ հաղթանակը. «Մաչիդան այնքան ստերոիդներ էր օգտագերծել, որ նման էր ձիու: Կշռման արարողության ժամանակ նա մի քանի անգամ ավելի մեծ է երեւում: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել նրան եւ հասնել ռեւանշի 5 տարի առաջ կրած պարտությունից հետո»,- ասել է Մուսասին:
Հիշեցնենք, որ 41 ամյա Մաչիդան Մուսասիի նկատմամբ հաղթանակի էր հասել 5 տարի առաջ մրցավարների որոշմամբ:

33- ամյա Գեղարդ Մուսասին հաղթեց Մաչիդային Bellator 228 մրցաշարի շրջանակներում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս