86 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը, որն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի ստեղծման պատմության սկիզբը: Առաջին ղեկավարը եղել է Գեղամ Ղարիբջանյանը։
Այդ օրվանից անցել են տարիներ, քաղավիացիան ունեցել է բազմաթիվ ղեկավարներ, բայց բոլորի նպատակը եղել է մեկը՝ զարգացնել հայկական ավիացիան:
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրը:
Մեր ցանկությունը ևս նույնն է՝ զարգացում հայկական քաղաքացիական ավիացիային:
Թող որ երկնքում սավառնող օդանավերը լինեն անասելի շատ, իսկ անվտանգությունը լինի ուղեկից:
Շնորհավո՜ր սեպտմբերի 30, շնորհավո՜ր հայկական ավիացիայի օր: